FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի` հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել` աղոթելու
![]() FlyDubai-ի հրամանատար Սմիթ Մախհարն ասել է, որ չի նկատել երկրորդ օդաչու Համամ Ալ Համամիի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա գնացել էր աղոթելու։ Նա ասել է, որ չորս կամ հինգ րոպե անց գլխին ուժեղ հարված է ստացել։ Մախհարը միջադեպը նկարագրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Ավիավարն ասել է, որ հարգանքից դրդված առաջ է նայել, մինչ երկրորդ օդաչուն աղոթում էր, և, հետևաբար, չի տեսել նրա գործողությունները։ Առաջին հարվածից հետո Մախհարը կարծել է, թե ինքնաթիռի հետ ինչ-որ բան է պատահել։ Սակայն հաջորդել է ևս մի քանի հարված, և հրամանատարը հասկացել է, որ իր վրա հարձակվում է Ալ Համամին, որը նրա հետ գտնվում էր օդաչուի խցիկում։ Միջադեպի ժամանակ Մախհարն ստիպված է եղել երկու անգամ բացել օդաչուի խցիկի դուռը։ Առաջին փորձից հետո Ալ Համամին այն կրկին փակել է։ Միևնույն ժամանակ, Իսրայելի իշխանությունները պարզել են, որ Ալ Համամին հարձակումից առաջ մի քանի անգամ թռել է Դուբայի և Թել Ավիվի միջև։ Ըստ «Times of Israel»-ի՝ Իսրայելն այժմ հետաքննում է, թե արդյոք օտարերկրյա ավիաընկերություններից երկիր թռչող մյուս օդաչուները թշնամական երկրների քաղաքացիներ են։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
