«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Սա դրվագ է նախագահի նստավայրում կառավարության անդամնեի երդմնակալությունից, որ տեղի է ունեցել հոկտեմբերի 3–ին։ Պետական օրհներգի ժամանակ, ինչպես հրահանգավորել է Նիկոլ Փաշինյանը, բոլորը ձեռքները դնում են կրծքին։ Այդ ընթացքում, բժիշկները պայքարում են Շաքի գյուղում, ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կրակից վրավորված կնոջ առողջության համար, նրա ոտքը անդամհատումից փրկելու համար՝ ինչպես հայտնել է կնոջ քույրը։ Ադրբեջանցին մի քանի օր եղել է Հայաստանի տարածքում, անվտանգության համակարգի համար աննկատ։ Պաշտոնական Երեւանը նախատինքի կես խոսք իսկ չի ասել այդ զարհուրելի դեպքի առնչությամբ։ Բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած։ Որովհետեւ պետությունը այս մարդկանց համար ընդամենը ձեւ է, լուսանկար, ռիլզ, քարոզչություն, ֆասադ, այլ ոչ թե կառավարման արդյունավետ համակարգ ու բովանդակություն, որի առանցքային մասը այդ պետության քաղաքացու անվտանգության ապահովումն է։ Իսկ ֆասադը, ռիլը, լուսանկարը սպառողները հարյուր հազարավոր են, որովհետեւ սպառողական հասարակությունը կողմնորոշված է դեպի փաթեթներ, ոչ թե դեպի էություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
