Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Սիսիան քաղաքում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրում։ Սիսիանի բնակիչները մեզ պատմեցին, որ արդեն երկու օր է՝ դուռ ու լուսամուտները պինդ փակում են, իսկ գիշերները, ինչպես իրենք են ասում, «մի աչքը բաց» են քնում։ Ամեն անսովոր ձայնից կամ դխկոցից վեր են թռչում՝ ստուգելու հանկարծ մեկ այլ ադրբեջանցի «չի՞ այցելել» իրենց տուն։ Բնակիչների խոսքով՝ կատարվածից հետո քաղաքում լարվածությունն ու անհանգստությունը զգալիորեն աճել են։ Մարդիկ փորձում են հնարավորինս չմնալ միայնակ, ուշ ժամերին դուրս չգալ տներից, իսկ երեխաների անվտանգությանը հատկապես մեծ ուշադրություն են դարձնում։ Մեզ պատմում են, որ անգամ բարձր դասարաններում սովորող երեխաներին ծնողներն են ուղեկցում դպրոց, ապա դասերից հետո կրկին գնում դիմավորելու եւ տուն ուղեկցելու։ Քաղաքում ամենափոքր կասկածելի ձայնն անգամ մարդկանց զգաստացնում է։ Նրանք ասում են՝ մենք մեր երկրում վախի մեջ ենք ապրում, ինչը երբեք չի եղել: Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ լուրերը, թե էլի զինվորներ կան ՀՀ տարածքում, որոնց որոնումները շարունակվում են, իրականությանը չեն համապատասխանում»։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
