Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 30-ին Դիլիջան քաղաքում հուղարկավորել են 1953թ․ ծնված Սուսաննա Հակոբյանին, որը երկար տարիներ դասվար է աշխատել Դիլիջան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում։ Դպրոցի ֆեյսբուքյան էջում ուսուցչուհու հիշատակին բազում հուզիչ գրառումներ են։ Դիլիջանի թիվ 4 դպրոցի տնօրեն Էրիկա Սևանյանից տեղեկացանք, որ Ս․ Հակոբյանը դպրոցում սերունդներ է կրթել, սակայն մոտ մեկ տարի առաջ նա կաթված է ստացել, առողջական վատ վիճակի հետևանքով այլևս չի կարողացել դպրոցում աշխատել։ Սուսաննա Հակոբյանը բնակվում էր որդու, հարսի հետ, իսկ ամուսինը Ռուսաստանում է գտնվում։ Դիլիջանում տարածված լուրերի համաձայն՝ վաստակաշատ ուսուցչուհուն սպանել է համատեղ բնակվող որդին, որն արհեստավոր է աշխատում։ Որդին չի մասնակցել մոր թաղմանը, նա մոր սպանության կասկածանքով ձերբակալված է։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից տեղեկացանք, որ քրեական վարույթի շրջանակում նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածով (սպանություն): Նա կալանավորված է»։ |

«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
12903:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
17100:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
181Երեկ, 21:36
«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան
188Երեկ, 17:30
«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան
189Երեկ, 17:18
«Մենք գժվում ենք ձեր համար․ կներեք շորերիս համար»․ քաղաքացին՝ վարչապետին
214Երեկ, 16:36
