Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Ելույթ եմ ունենում Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին»։ «Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն»,- իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելելո, որ այս հարցի պատասխանը գտել է «Անդամալույծի բժշկումն» առակում: «Մենք հասկացել ենք, որ պետք է վեր կենանք և քայլենք, որովհետև նույնիսկ Աստծո օգնությամբ ոչ ոք մեր փոխարեն վեր չի կենա և չի քայլի։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ գործնականում ամեն օր, ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր․․․»,- հավելել է Փաշինյանը։ Նա նաև մեջբերել է Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը, ըստ որի՝ «ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի», որտեղ գործը քայլելն ու ճանապարհից հետ չկանգնելն է։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանության համաձայն՝ հուսահատությունը մեղք է... Հուսահատությունը մեղք է, և հետևաբար կարելի է վեր կենալ և քայլել միայն այդ մեղքի գայթակղությանը չտրվելով, որովհետև եթե հավատում ես Հիսուս Քրիստոսին, պետք է քայլես... Հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել»,-ասել է նա։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
