Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
![]() Շվեյցարիայի նախագահ և էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը հայտարարել է տարվա վերջին՝ երկրի նախագահի պաշտոնում իր մեկամյա ժամկետի ավարտից հետո Դաշնային խորհրդի (երկրի կառավարության) կազմից դուրս գալու որոշման մասին, հայտնում է Le Temps-ը։ Պարմելենը իր այդ քայլը հիմնավորել է «այլ ակտիվ ուժերի համար տեղ ազատելու ցանկությամբ, որպեսզի նրանք նույնպես կարողանան իրենց փորձել ազգային քաղաքականության մեջ»։ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը բաղկացած է յոթ դաշնային խորհրդականներից (նախարարներից), որոնք բոլոր որոշումներն ընդունում են կոնսենսուսով և ամեն տարի հերթափոխով ստանձնում են նախագահի պաշտոնը։ Պարմելենը Շվեյցարիայի կառավարությունում աշխատել է տասը տարի, ինչը երկրի համար ռեկորդային ցուցանիշ է։ Նա զբաղեցրել է էկոնոմիկայի, կրթության և հետազոտությունների նախարարի պաշտոնները։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
