Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին՝ չշտապել ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չշտապել Եվրոմիությանն անդամակցելու և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարցում։ «Ես խնդրում եմ ձեզ՝ մի շտապեք հրաժարվել դրանից։ Հավատացեք ինձ՝ որպես փորձառու նախագահի, ով գրեթե 30 տարի աշխատում է, ոչ ոք մեզ ոչ մի տեղ չի սպասում... Ընդ որում, Հայաստանի համար շատ կարևոր է՝ եթե որոշել ես գնալ Եվրոմիություն, ապա ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշիր՝ որտեղ են քո կոնյակը գնելու, որտեղ են քո բանջարեղենն ու մրգերը գնելու, ինչ ծավալով, կկարողանա՞ս փոխարինել այն, ինչ այսօր վաճառում ես մեզ մոտ։ Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ իր սեփականն իրացնելու տեղ չունի, բայց քոնը կգնի՝ լավ, գնա։ Ինչո՞ւ ես շտապում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ «Պետք չէ շտապել, հրաժարվել այն ամենից, ինչը քեզ այսօր օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից (խմբ․՝ ԵԱՏՄ երկրների շուկայից)»,- նշել է Բելառուսի նախագահը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
