«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի հայտնվել Հայաստանի ցեմենտի շուկայում, ցեմենտ մատակարարել Հայաստան։ Արձանագրում են, որ հայաստանյան շուկայում կա պահանջարկի աճ և ցեմենտի դեֆիցիտ, ու քննարկում, թե որքանով կարող է Ադրբեջանը լինել ցեմենտի մատակարար։ Ըստ իրենց հաշվարկի, Ադրբեջանում ցեմենտի պահանջարկը բավարարվում է տեղական արտադրությամբ։ Արտահանման հնարավորությունները մեծ չեն, առավել ևս, որ կա արտահանման արդեն առկա ուղղություն՝ Վրաստան, բայց մատնացույց են անում, թե հատկապես ձմռան սեզոնին ընդառաջ պահեստներում կա մոտ կես միլիոն տոննա կուտակված պաշար և հնարավոր է այդ պաշարից արտահանել Հայաստան։ Ինչ խոսք, լիովին հասկանալի է, որ որսում են իրավիճակը և փորձում են փող աշխատել Հայաստանի սպառողի հաշվին։ Այն պրագայում, երբ այդ սպառողը բավականին բարդ վիճակում է հայտնվել քաղաքական նկատառումներով իրականցված գործողությունների հետևանքով՝ Արարատի ցեմենտի գործարանի դեմ, որը սեփականատիրոջից՝ Ծառուկյանից, դե ֆակտո վերցրել են պետական կառավարման ներքո։ Դրա հետևանքով Հայաստանում ցեմենտի շուկան դեֆորմացվել է ավելի, քանի որ դեֆորմացիայի մի աղբյուր էլ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Այդ պայմաններում, փոխանակ շուկայի հանդեպ ավելի զգայուն և ուշադիր լինելուն, կառավարությունը գնաց քայլերի, որոնք առավել խորացրին խնդիրն ու բարդացրին սպառողի կյանքը։ Թեև, գուցե որոշ սպառողների միայն, որովհետև «յուրային» սպառողների հարցերը կարծես թե կարողանում են շատ լավ լուծել այսպես ասած «ներքին կարգով»»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
19802:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
147Երեկ, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
219Երեկ, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
27820.10.2026, 15:19
«40 վայրկյան տևած հարցազրույցից հետո որոշվեց ՀԷՑ-ը սեփականազրկել․ որքանո՞վ է դա նպաստում ՀՀ-ում ներդրումների գրավչությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
11320.10.2026, 14:54
«Հետո չասեք՝ չեք իմացել»․ Գարեգին Միսկարյան (լուսանկար)
14220.10.2026, 13:48
