Անկարան և ՄԱԿ-ը նախապատրաստում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում
![]() Bloomberg-ը հինգշաբթի օրը՝ հղում անելով իր աղբյուրին, հաղորդել է, որ Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները պլանավորում են բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Սև ծովում հրադադարի վերաբերյալ։ «Թուրքիան և ՄԱԿ-ը նոր բանակցություններ են սկսել... Սև ծովում հրադադարի գաղափարը քննարկելու համար՝ փորձելով համակարգել ջանքերը հացահատիկի մատակարարման անվտանգությունն ապահովելու համար՝ համաշխարհային սննդամթերքի գների կտրուկ աճի պայմաններում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ հանդիպումները նախատեսված են հոկտեմբերի առաջին կեսին։ Աղբյուրը նշել է, որ որպես միջնորդներ հանդես են գալիս շվեյցարական «Մարդասիրական երկխոսության կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել փակ դռների հետևում հանդիպում, որի նպատակն էր «դիվանագիտական նախաձեռնություն սկսելը»։ Մասնակցել են նաև Թուրքիայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչներ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
