«Իշխանություններն անպաշտպան են թողել սահմանամերձ բնակավայրերը». «Ուժեղ Հայաստան»
![]() «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի, ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին նախազգուշացնում էինք ընտրությունների ժամանակ, տեղի ունեցավ ավելի արագ։ Նրանք այստեղ են՝ մեր տանը։ Սիսիանի տարածաշրջանի Շաքի գյուղում տեղի ունեցած վերջին դեպքը՝ ադրբեջանցի զինվորականի ներթափանցման վերաբերյալ տեղեկությունները և բնակչության շրջանում առաջացած ողջամիտ տագնապը, հերթական ապացույցն են այն բանի, որ Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են։ Խստագույնս դատապարտում ենք օրվա իշխանության այս մոտեցումը։ Նրանք զրկել են երկիրը անվտանգային հուսալի երաշխիքներից՝ միակողմանի զիջումներով և խաղաղության կեղծ օրակարգով անպաշտպան թողնելով սահմանամերձ բնակավայրերը»: Աղբյուրը` «Ուժեղ Հայաստան» |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
