Ադրբեջանցի Նասիմի Մուսաևն առանց թույլտվության լքել է իր զորամասը սեպտեմբերի 26-ին
![]() Բռնազավթված Բերձորի շրջանում ադրբեջանցի զինծառայողի անհետացման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից: Հայտարարության մեջ նշվում է, որ «սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանում գտնվող զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման վերաբերյալ»։ Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, Նասիմի Մուսաևի իր ծառայության վայրից բացակայության և նրան գտնելու անհնարինության պատճառով, նրա նկատմամբ սկսվել է որոնում։ Պաշտպանության նախարարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրել են անհրաժեշտ որոնողական գործողություններ։ Ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել միջադեպի հանգամանքները պարզելու համար։ Հետաքննության արդյունքում պարզվել են հիմնավոր կասկածներ, որ Նասիմի Մուսաևը առանց թույլտվության լքել է իր զորամասը։ Հետաքննության ընթացքում հավաքված նյութերի հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմական դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ են իրականացվում»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
