Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«3 օր է փորձում էի ճշտել ադրբեջանցու ներթափանցման լուրը՝ մատերի վրա ֆռռացնում էին». Լիա Սարգսյան

81
Այսօր, 18:54
«3 օր է փորձում էի ճշտել ադրբեջանցու ներթափանցման լուրը՝ մատերի վրա ֆռռացնում էին». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է՝ ՀՀ տարածքում է
Արդեն շուրջ 3 օր է փորձում եմ ճշտել ադրբեջանցու ներթափանցման լուրը՝ մատերի վրա ֆռռացնում են ու չեն հաստատում։ Տեղեկությունս այն էր, որ Իշխանասարի հատվածից զինված ադրբեջանցի է ներթափանցել Սիսիան։ Հաշվի առնելով լուրի զգայունությունը՝ չէի հրապարակում, սպասում էի հաստատմանը։
Ու հիմա մտածում եմ՝ եթե երեք օր առաջ գրեի, գուցե աղմուկ բարձրանար, պատասխանատուները ստիպված լինեին արագ արձագանքել, և գուցե այսօրվա դեպքը տեղի չունենար։
Ահա այս տեսքն ունի իշխանության խոստացած «խաղաղությունը»»:

Աղբյուրը`   Լիա Սարգսյան