««Թրամփի ուղու» պատճառով Հայաստանում կարող են հաստատվել ԱՄՆ հետախուզությունն ու մասնավոր ռազմական ընկերությունները»․ Շևցով
![]() Հայաստանում «Թրամփի ուղու» նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է հանգեցնել այնտեղ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների, հետախուզական և այլ ենթակառուցվածքների հայտնվելուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Պետք է հաշվի առնել, որ ճանապարհի երկայնքով անվտանգության ապահովումը կվստահվի ստեղծվելիք ամերիկա-հայկական ընկերությանը, մինչդեռ հայկական կողմը կիրականացնի սահմանային և մաքսային վերահսկողությունը։ Իրականում դա կարող է նշանակել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների «մուտքը» Հայաստանի տարածք և այդ երկրում՝ Իրանի սահմանից բառացիորեն մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ամերիկյան հետախուզական, իսկ հնարավոր է՝ նաև այլ ենթակառուցվածքների հայտնվելը։ Սա, բնականաբար, հարցականի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով իրականացվող փոխադրումների անվտանգությունը», - նշել է նա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
