Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2026 թ.

««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան

64
Այսօր, 00:54
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ
Ցեմենտի արտադրությունը Հայաստանի այն սակավաթիվ ոլորտներից էր, որտեղ պետությունը փորձում էր իրականացնել պրոտեկցիոնիստական քաղաքականություն՝ սահմանափակելով երրորդ երկրներից ներմուծումը և պաշտպանելով տեղական արտադրողին։
2024թ. ներմուծված ցեմենտի ծավալը հասել էր 436 հազ. տոննայի՝ մեկ տարվա ընթացքում աճելով 72%-ով։ Այդ պայմաններում կառավարությունը սահմանեց ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ և լիցենզավորման կարգ, որի նպատակն էր տեղական արտադրության և ներմուծվող ցեմենտի համար համադրելի մրցակցային պայմանների ստեղծումը։ Միաժամանակ Հայաստանի արտադրական հզորությունները գնահատվում են շուրջ 2,5 մլն տոննա, ինչը գերազանցում է ներքին շուկայի՝ մոտ 1,4-1,5 մլն տոննա գնահատվող պահանջարկը։
Սակայն այսօր կառավարությունը վերանայում է այդ սահմանափակումները՝ պատճառաբանելով դա լոգիստիկ խնդիրներով, ներմուծման թանկացումով և շուկայում առաջարկի ու պահանջարկի անհավասարակշռությամբ։
Խնդրի կարևոր հատվածը կապված է «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Գործարանը փաստացի անցել է պետական վերահսկողության ներքո, իսկ կառավարությունը հայտարարել է դրա անխափան աշխատանքի և ամբողջ հզորությամբ գործարկման անհրաժեշտության մասին։
Սակայն տնտեսական արդյունքը տեսանելի է. պետությունը վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող արտադրական ակտիվը, սակայն կարճ ժամանակ անց ստիպված է մեղմել ներմուծման սահմանափակումները՝ շուկան ապահովելու համար։
Սա պետական կառավարման արդյունավետության լուրջ ցուցիչ է:
Հայաստանը, այսպիսով, կրկին ամրապնդում է իր՝ ապրանքների նետտո-ներմուծողի կարգավիճակը։ Ընդ որում՝ մի ոլորտում, որտեղ ունի հսկայական ներուժ ու բարձր կոմպետենցիաներ:
Հ.Գ. Ի դեպ, Ադրբեջանը Հարավային Կովկասի ցեմենտի շուկայում բացարձակ առաջատար է: Տարածաշրջանի խոշորագույն՝ Բաքվի մոտակայքում գտնվող Norm sement գործարանն էլ անընդհատ ընդլայնվում է»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան