«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան
![]() «Իշխանությունը չի աջակցում հայ և ոչ հայ կանանց, այդ թվում գերիների հարազատներին՝ այցելելու մեր գերիներին, ապա գոնե պարտավորված է և այդ հնարավորությունը ունի այս նամակները մեր գերիներին հասցնելու, որպեսզի գերիները որոշակի դրական էներգիա զգան: ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները տեղ հասցնել»,-Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Իսկ թե ինչպես պետք է կառավարությունը դա անի, Բեգլարյանն ընդգծել է, որ իրենք կարող են գտնել լուծումները: «Իրենք ունեն և՛ երկկողմ շփումներ ու փոխադարձ այցեր Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, և՛ երրորդ կողմեր, որոնց միջոցով շփվում են ու փաստաթղթեր փոխանակում։ Թե ինչպիսին կլինի այդ զուտ մարդասիրական խողովակը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե՞ն, որևէ միջնորդ կազմակերպությո՞ւն, երկի՞ր, թե՞ այլ միջնորդ մարմին կամ անձ, արդեն իրենք կորոշեն։ Մեր հանրագրի հիմնական ակնկալիքն այն է, որ նամակները տեղ հասնեն ողջամիտ ժամկետում»,– նշել է Արցախի նախկին ՄԻՊ–ը։ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ 1254 նամակ հանձնել են Կառավարությանը և 1-ամսյա ժամկետում պետք է պատասխան ստանան: |

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5813:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
8012:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
9010:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
13010:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9209:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
9009:30
