«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան
![]() Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Առաջիկա օրերի և հոկտեմբեր ամսվա եղանակային պայմանների կանխատեսումը» գրառմամբ։ «Հոկտեմբերի 1-3-ին Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում, հատկապես հետկեսօրյա ժամերին և գիշերը, շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում կնվազի ևս 4-5 աստիճանով։ Տեղումնառատ հոկտեմբեր ասելով՝ պետք չէ հասկանալ, որ ամսվա բոլոր օրերին դիտվելու է անձրևը։ Բնականաբար կունենանք նաև արևառատ օրեր»,- տեսանյութում նշել է Սուրենյանը։ Աղբյուրը` Գագիկ Սուրենյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
