Ռուսական հարվածից հետո Կիևը հոսանքազրկված է
![]() Ուկրաինական DTEK էներգետիկ ընկերությունը հայտարարել է Կիևում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումների մասին։ Երեկ երեկոյան, անցյալ ձմռանից ի վեր առաջին անգամ, Ռուսաստանը վերսկսեց հարվածները Կիևի և շրջակա տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մասնավորապես, վնասվել է Կիևի հարավային շրջանի Տրիպիլսկայի ՋԷԿ-ի արտադրող սարքավորումները, ըստ օպերատոր Centrenergo-ի։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ կիրականացվեն ոչ միայն Կիևում և շրջակա տարածաշրջանում, այլև Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջաններում։ Էներգետիկ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն UNIAN-ին ասել է, որ Կիևում էլեկտրաէներգիան կարող է վերականգնվել մի քանի ժամվա ընթացքում։ «Հարձակումները բավականին մեծածավալ են։ Ներկա անջատումները կապված են բարձրավոլտ գծերի վնասման հետ։ Այսինքն, ռուսները կրակ են բացել այնտեղի էլեկտրահաղորդման աշտարակների վրա, և նրանց հաջողվել է ոչնչացնել դրանցից մի քանիսը։ Հետևաբար, վերականգնումը ընթացքի մեջ է։ Կարծում եմ՝ էլեկտրաէներգիան կվերականգնվի մի քանի ժամվա ընթացքում», - ասել է Խարչենկոն։ Նա հավելեց, որ Ժիտոմիրի շրջանում էլեկտրաէներգիայի անջատումը, հավանաբար, կապված է նաև այս բարձրավոլտ գծի վնասման հետ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
