Դատարանը վերջին պահին դադարեցրել է կնոջ մահապատիժը, որը առաջինն էր լինելու Թենեսիում վերջին 200 տարվա ընթացքում
![]() ԱՄՆ-ի դաշնային դատարանը կասեցրել է Քրիստա Փայքի մահապատիժը, ով կարող է դառնալ Թենեսիում 200 տարվա ընթացքում մահապատժի ենթարկված առաջին կինը, հաղորդում է The New York Times-ը։ 50-ամյա Փայքը պետք է մահապատժի ենթարկվեր մահացու ներարկման միջոցով սեպտեմբերի 30-ին, ժամը 10:00-ին, Նեշվիլի խիստ ռեժիմի բանտում։ Մահապատժից մի քանի ժամ առաջ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել մահապատիժը, մինչև կքննարկվեն մահապատժի դատավճիռը չեղյալ համարելու լրացուցիչ փաստարկներ։ Այս որոշումը կայացվել է Փայքի փաստաբանների շնորհիվ։ Փայքը պատիժ է կրում 1995 թվականին կատարված կանխամտածված սպանության համար։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր։ Նրա փաստաբանները պնդում են, որ Փայքը հանցագործությունը կատարել է մանկության տարիներին սեռական բռնության հետևանքով առաջացած հոգեկան առողջության խնդիրների պատճառով։ Ձերբակալությունից հետո Փայքի մոտ իսկապես ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և երկբևեռ խանգարում։ Նրա պաշտպանության թիմը նշում է, որ դատարանը չի դիտարկել Փայքի հանդեպ բռնության մասին ցուցմունքները՝ որպես լրացուցիչ ապացույց։ ԱՄՆ-ի Վեցերորդ շրջանի վերաքննիչ դատարանի կազմը բացատրել է, որ ապացույցները վերլուծելու համար անհրաժեշտ է «կարճ դադար»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
