Թուրքիան և Ադրբեջանը կես միլիարդ դոլարի ռազմական պայմանագրեր ու հուշագրեր են կնքել
![]() Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են պայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Այս մասին գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունը X սոցիալական ցանցում։ Նախարարը հայտնել է, որ պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն դոլարը։ Նրա խոսքով՝ դրանց թվում են «TUSAŞ-ի հետ կնքված պայմանագիր HÜRKUŞ ինքնաթիռների մատակարարման համար, ASELSAN-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիր ALP-100 ռադարի մատակարարման համար, BAYKAR-ի հետ կնքված պայմանագիր Mızrak խելացի թռչող զինամթերքի մատակարարման համար, BAYKAR-ի հետ կնքված պայմանագիր Antidot համակարգի մատակարարման համար և ROKETSAN-ի հետ կնքված պայմանագիր Barbaros ափամերձ պաշտպանական համակարգի մատակարարման համար»։ «Ես ցանկանում եմ, որ այս գործարքները օգուտ բերեն մեր երկու եղբայրական ազգերին», - գրել է Գյորգյունը։
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
