Բարսելոնայում ակտիվիստները վրաններ են տեղադրել
![]() Բարսելոնայի հրապարակում ակտիվիստները վրաններ են տեղադրել՝ բողոքելով բնակարանային ճգնաժամի դեմ։ Այս մասին հայտնում է El Mundo-ն։ Հանրահավաքի մասնակիցները, ի թիվս այլ պահանջների, բարձրաձայնում են արժանապատիվ և մատչելի բնակարան ունենալու իրավունքի մասին։ Բարսելոնայում անցկացված բողոքի ակցիան Իսպանիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող ցույցերի շարքի մի մասն է։ Դրանք սկսվել են, երբ տարեց կինը վտարվել է վարձակալած բնակարանից, որտեղ ապրել էր 70 տարի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կինը, այնուամենայնիվ, կկարողանա վերադառնալ իր տուն՝ այն տնօրինող ընկերության հետ համաձայնության գալուց հետո։ Վերջին տարիներին Իսպանիայում բնակարանների հասանելիությունը զգալիորեն վատացել է գների աճի ֆոնին։ RTVE-ի տվյալներով՝ բնակարան գնելը դարձել է մոտ 35%-ով ավելի թանկ, քան համավարակից առաջ, իսկ վարձակալության գներն աճել են 43%-ով։
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
