Հրապարակվել են կադրեր՝ Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռից
![]() Flydubai-ի՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո հայտնվել են լուսանկարներ և նոր վարկածներ՝ ինքնաթիռում տեղի ունեցածի վերաբերյալ։ Խոսքը FZ1073 չվերթի մասին է։ Թռիչքի ընթացքում 180 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը սկզբում փոխանցել է 7700 կոդը՝ ընդհանուր արտակարգ իրավիճակի միջազգային ազդանշանը։ Որոշ ժամանակ անց փոխանցվել է 7500 կոդը, որն օգտագործվում է օդանավի հնարավոր առևանգման կամ այլ անօրինական միջամտության դեպքում, հայտնում է Times of Israel-ը։ Ի վերջո, օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում։ Associated Press-ի տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող մարդիկ պատմել են, որ օդանավի առջևի հատվածից ճիչեր են լսել։ Նրանց խոսքով՝ միջադեպի ընթացքում ինքնաթիռը կտրուկ իջել է։ Ուղևորներից մեկի հայրն ասել է, որ տղամարդկանցից մեկը, ենթադրաբար, դանակ է վերցրել և օդաչուին գետնին գցել։ Նրա խոսքով՝ օդաչուների խցիկում արյուն է եղել։ i24News-ի տվյալներով՝ երկրորդ օդաչուն՝ Օմանի քաղաքացին, դանակով վիրավորել է օդանավի հրամանատարին՝ ԱՄԷ-ի քաղաքացուն, և փորձել է ստանձնել ինքնաթիռի կառավարումը։ Հարձակվողին վնասազերծել են ուղևորներն ու անձնակազմի անդամները, իսկ Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում վայրէջք կատարելու համար օգնել են ինքնաթիռում գտնվող Հարավաֆրիկյան Հանրապետության և Նոր Զելանդիայի օդաչուները։
|

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
190Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
183Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
282Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
202Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
310Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
133Երեկ, 09:12
