Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵՄ
![]() BBC Radio 4-ի «Today» հաղորդմանը տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը նշել է, որ չի ցանկանում ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցը «անորոշ թողնել» և ցանկանում է հստակեցնել, թե «ուր են ցանկանում, որ Բրիտանիան գնա առաջիկա տասնամյակում»։ Հարցին, թե արդյոք ցանկանում է, որ Միացյալ Թագավորությունը վերադառնա ԵՄ, պատասխանել է, որ ցանկանում է «ուսումնասիրել տարբերակները»։ «Մենք կարող ենք ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա»,- ասել է նա։ «Մենք կարող ենք ուսումնասիրել, թե ինչ է ասել [ֆինանսների նախկին նախարար] Ջորջ Օսբորնը մաքսային միության մասին, կարող ենք դիտարկել, թե ինչ են լիբերալ-դեմոկրատներն ասել իրենց համագումարում միասնական շուկայի վերաբերյալ, կամ կարող ենք գնալ մինչև վերջ»։ Նշենք, որ 2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացվել է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե։ Անդամակցությունը դադարեցնելու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9%-ը, դեմ՝ 48,1%-ը։ Միացյալ Թագավորությունը Եվրոմիությունից դուրս է եկել 2020 թվականի փետրվարին։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
