Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել Է վերսկսել միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ
![]() ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլատրել է վերսկսել միգրանտներին երրորդ երկրներ արտաքսելու ծրագիրը, հայտնում է Reuters-ը։ Դատավորները ժամանակավորապես չեղարկել են ստորադաս դատարանի որոշումը, որը վարչակազմից պահանջում էր միգրանտներին նախապես տեղեկացնել և նրանց հնարավորություն տալ հայտնել իրենց կյանքին սպառնացող վտանգի մասին այն երկրներում, ուր նրանց պատրաստվում են ուղարկել։ Թրամփի վարչակազմը պնդում էր, որ այս պահանջը խոչընդոտում էր «օտարերկրացիներին ԱՄՆ-ից արդյունավետ կերպով արտաքսելու» հարցում։ Որոշումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Գերագույն դատարանը վերջնական որոշում չի կայացրել գործի վերաբերյալ։ Սպիտակ տունն այս ծրագրի շրջանակում անցած տարի արտաքսել է ավելի քան 25 000 միգրանտի, նշում է Reuters-ը։ Արտաքսվածներին ընդունում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հարավային Սուդանը, Ուգանդան, Հասարակածային Գվինեան, Լիբերիան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը և այլ պետություններ, որոնց հետ ԱՄՆ-ն համապատասխան համաձայնագրեր է կնքում։ Առավել հաճախ Վաշինգթոնը ապօրինի միգրանտներին ուղարկել է Մեքսիկա։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
