«Նոր շուկաներ փնտրելու համար պարտադի՞ր է վարել քաղաքականություն, որը քանդում է կայացած շուկան»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Լսում ես, ու թվում է՝ ասվում է շատ տրամաբանական մի բան՝ Հայաստանից արտահանումը պետք է դիվերսիֆիկացվի եւ բիզնեսը պետք է փնտրի նաեւ նոր շուկաներ։ Ուղղակի անհնարին է առարկել։ Միայն առաջանում է մի պարզ հարց․ իսկ դրա համար պարտադի՞ր է վարել քաղաքականություն, որը քանդում է հայկական բիզնեսի համար ավանդական, ըստ էության՝ կայացած, համենայն դեպս տեսանելի հեռանկարի համար անփոխարինելի շուկան։ Հենց այստեղ է կառավարման ամբողջ հմտությունն ու շնորքը, կառավարման իմաստնությունը՝ կառուցել նորը, որեւէ մեկին չթողնելով հնի ավերակների տակ։ Առավել եւս, հնի ավերակների տակ չթողնելով ամբողջ տնտեսությունը, այդ թվում՝ առավել եւս նրանց, ում կոչ ես անում փնտրել նոր շուկաներ։ Եվ այստեղ է, որ առաջանում է մեկ այլ հարց։ Իսկ արդյո՞ք այդ ավերակների տակ չեն փորձում թողնել մրցակիցներին, եւ բացել «նոր ճանապարհ» արդեն նոր խաղացողների համար։ Եվ արդյո՞ք դրա համար չէ, որ վարվում է հայկական տնտեսության մի մեծ սեգմենտի համար ռուսական ավանդական շուկան քանդելու քաղաքականությունը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
