«Մոսկվան չի բացառում Կալինինգրադը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառումը»․ Իռլանդիայում ՌԴ դեսպանատուն
![]() Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն Կալինինգրադի մարզը մեկուսացնել երկրի մնացած տարածքից։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Իռլանդիայում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։ Հրապարակման մեջ նաև նշվում է Կալինինգրադի օդային և ծովային շրջափակման նախապատրաստման վերաբերյալ ստացվող տեղեկությունների մասին։ «Նման սցենարի դեպքում զինված բախման վտանգը բարձր է, և հավանականություն կա, որ Ռուսաստանը հակամարտության վաղ փուլում կանխարգելիչ հարվածներ կհասցնի դաշինքի անդամ երկրների որոշումների կայացման կենտրոններին»,- հայտարարել են դեսպանատանը։ Դիվանագիտական կառույցի ներկայացուցիչները նշել են, որ վերջին ամիսներին ՆԱՏՕ-ն և ԵՄ երկրները մեծացրել են ռազմական ակտիվությունը Ռուսաստանի արևմտյան սահմանների երկայնքով։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
