Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ժամանակ 440 մարդ է ձերբակալվել
828
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ., 10:12
![]() Ֆրանսիայի ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացվող ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում 440 մարդու է ձերբակալել։ Այս մասին BFMTV-ի եթերում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը։ Նրա խոսքով՝ ձերբակալությունները հիմնականում իրականացվել են գույքը վնասելու և իրավապահների վրա հարձակումների պատճառով։ Ձերբակալվածների մեծ մասն անչափահաս է։ Ներքին գործերի նախարարը նաև հայտնել է, որ անկարգությունների ընթացքում տուժել է 48 իրավապահ։ Նշենք, որ ավագ դպրոցի աշակերտներն արդեն մեկ շաբաթ է ուսումնական հաստատությունների մոտ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ դժգոհելով ծանրաբեռնված դասացուցակից, ուսուցիչների պակասից և կրթական համակարգում առկա այլ խնդիրներից։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
