«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
![]() Այս շաբաթ Կատարի միջնորդների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում դիվանագիտական բեկման հասնելու նպատակով ձեռնարկած ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում գնալ զիջումների, հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Նրանք հայտնվել են փակուղում։ Իրանցիները պահանջում են այն, ինչին ԱՄՆ-ն պատրաստ չէ համաձայնել, իսկ ԱՄՆ-ն կարծում է, որ հաղթում է, ուստի փոխզիջման գնալու անհրաժեշտություն չկա»,- ասել է զրուցակիցներից մեկը։ Նշվում է, որ կողմերն ավելի ու ավելի են հակվում այն կարծիքին, որ ռազմական հակամարտության վերսկսումը հավանական է։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջանկյալ ընտրություններից հետո հրաման տալ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու մասին։ Axios-ի զրուցակիցները նշել են, որ Կատարի իշխանությունները կշարունակեն իրենց ջանքերը, սակայն երկու կողմերի գործողություններն ավելի ու ավելի են հիասթափեցնում նրանց։ Նշվում է, որ Կատարի միջնորդ Ալի ալ-Թավադին Նյու Յորքում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և նրա թիմի հետ ու առաջարկել փոխզիջումային ծրագիր, որը նպատակ ուներ բավարարելու թե՛ Թեհրանի՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակումը վերացնելու պահանջը, թե՛ Վաշինգթոնի՝ Իրանի կողմից միջուկային ոլորտում զիջումների գնալու պահանջը։ Ալ-Թավադին նաև հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների և ամերիկացի այլ պաշտոնյաների հետ։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
