Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ.

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

67
Այսօր, 08:30
Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 30-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը կնվազի 4-7, հոկտեմբերի 1-4-ին ևս 3-5 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.0°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.1°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.0°C

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։