Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
![]() Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոյի վարչապետը կին է: Ֆաթիմա Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի վարչապետ։ Որոշումը կայացրել է Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը։ Ինչպես հաղորդվում է՝ միապետը Մանսուրիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել: Մանսուրին վարչապետի պաշտոնում փոխարինել է գործարար Ազիզ Ախաննուշին՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ճշմարտացիություն և արդիականություն» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 395 տեղերից 97-ը՝ առաջ անցնելով «Անկախների ազգային միավորում» (66 մանդատ) և «Անկախություն» (65 մանդատ) կուսակցություններից։ Մարոկկոյի Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ թագավորը կառավարության ղեկավարին նշանակում է խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած քաղաքական կուսակցության ներկայացուցիչներից։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
