«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հաստատել է իր գտնվելը Վաշինգթոնում: Ինսթագրամյան իր էջում՝ սթորի բաժնում նա հրապարակել է փողոցով քայլելիս իր լուսանկարը՝ մակագրելով «Վաշինգթոն»: Պաշտոնյան գրառումն ուղեկցել է «Կինո» խմբի «Дальше действовать будем мы» («Հետագա քայլերը կձեռնարկենք մենք») երգով: Մյուս նկարին էլ նա համադրել է «Եղբայր2» («Брат 2») ֆիլմի հերոս Դանիլա Բագրովի հայտնի մեջբերումից մի հատված. ««Вот скажи мне, американец, в чём сила? Разве в деньгах? Вот и брат говорит, что в деньгах... Я вот думаю, что сила в правде: у кого правда, тот и сильней!» («Ասա ինձ, ամերիկացի, ո՞րն է ուժը։ Փո՞ղն է։ Դե, եղբայրս ասում է, որ դա փողն է... Ես կարծում եմ, որ իշխանությունը ճշմարտության մեջ է. ով ճշմարիտ է, ավելի ուժեղ է»): Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին Դմիտրիևը Վաշինգթոնում մի քանի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Աղբյուրը` Կիրիլ Դմիտրիև |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
