Ռումինիայի նախագահի նախկին թեկնածու Կալին Ջորջեսկուին կալանավորել են
![]() Բուխարեստի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել դատական վերանայման միջոցը և Ռումինիայի նախագահի նախկին թեկնածու Կալին Ջորջեսկուին 30 օրով կալանավորել, հաղորդում է Reuters-ը։ Ջորջեսկուն ձերբակալվել է անցյալ շաբաթ՝ կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման և 1.1 միլիոն եվրոյի խարդախության հետ կապված գործի շրջանակներում։ Հետաքննիչների տվյալներով՝ քաղաքական գործիչը և երկու այլ մեղադրյալներ համոզել են ռումինացի գործարարին հանձնել գումարը՝ խոստանալով օգնել նրանց ստանալ մինչև 15 միլիոն եվրոյի վարկային գիծ արտասահմանյան ֆինանսական հաստատությունից։ Այս գործի շրջանակներում առգրավվել է Ջորջեսկուի Մոգոշոայայի առանձնատունը։ Digi24-ի տվյալներով՝ տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է կեղծ փաստաթուղթ, որը քաղաքական գործչին նույնականացնում էր՝ որպես մալթացի սենատոր։ Գործի հարուցումից հետո դատարանը մերժել է մեղադրանքի կողմի միջնորդությունը Ջորջեսկուի կալանքի վերաբերյալ, սակայն որոշումը բողոքարկվել է։ Բուխարեստում այսօր հրապարակված որոշումը վերջնական է։ Reuters-ը Ջորջեսկուին անվանում է «2024 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտ», որոնք չեղարկվել էին Ռումինիայում արտաքին միջամտության կասկածների պատճառով։ Նա առաջադրվել է՝ որպես անկախ թեկնածու։ Նախագահական ընտրությունների կրկնակի քվեարկությունը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսին, որի ընթացքում Ջորջեսկուին արդեն արգելվել էր առաջադրվել։ Գործակալությունը նշում է, որ հաղթանակ է տարել եվրոպամետ կենտրոնամետ Նիկուսոր Դանը։ Ջորջեսկուն արդեն իսկ քրեական մեղադրանքների է ենթարկվում Ռումինիայում՝ մեղադրվելով ընտրությունների չեղարկումից հետո հեղաշրջման փորձի, ինչպես նաև 1930-ականների ռումինացի ֆաշիստ առաջնորդների կերպարը տարածելու մեջ։ Նա ենթարկվել է դատական հսկողության, որից ազատ է արձակվել 2026 թվականի ապրիլին։ Նա հերքում է ցանկացած չարաշահում, բայց քրեական հետապնդման ֆոնին հեռացել է հրապարակային քաղաքականությունից։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
