Ամուրի մարզում Տու-95 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ
777
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2026 թ., 19:19
![]() Տու-95 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ամուրի մարզում ուսումնական թռիչքի ժամանակ։ Վեց զինծառայող զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է այս տեղեկատվությունը սեպտեմբերի 29-ին։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել բնակեցված վայրերից հեռու. ինքնաթիռը վթարի է ենթարկվել անմարդաբնակ վայրում։ Ինքնաթիռը պլանային թռիչք էր կատարում առանց զինամթերքի։ Անձնակազմի միակ ողջ մնացած անդամը արագ տարհանվել է դեպքի վայրից և տեղափոխվել բժշկական հաստատություն՝ անհրաժեշտ օգնություն ստանալու համար։ Վթարի վայր է ուղարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՎՕՈւ) հատուկ հանձնաժողով՝ վթարի պատճառը և մանրամասները պարզելու համար։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
