Նարեկ Կարապետյանի բացակայելու արգելքը վերացվել է, 1 մլրդ դրամի չափով գրավը մնացել է անփոփոխ
![]() «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով սեպտեմբերի 16-ին դատական նիստ է եղել, որի ընթացքում պաշտպանները, հիմք ընդունելով Նարեկ Կարապետյանին ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ գործուղելու մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ՝ սեպտեմբերի 15-ի կարգադրությունը, միջնորդել են վերացնել Կարապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային կիրառված ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Կարապետյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է, իսկ գրավը՝ 1 մլրդ դրամի չափով՝ մնացել անփոփոխ։ Նշենք, որ սեպտեմբերի 15-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, քանի որ մեղադրողը նիստից րոպեներ առաջ հայտնել էր, որ չի կարող ներկայանալ։ Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 30-ին։ Ի դեպ, այս պահին Նարեկ Կարապետյանը գտնվում է Ստրասբուրգում, գործուղումը նախատեսված է մինչև հոկտեմբերի 2-ը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
