«ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը»․ Լիխաչով
![]() «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո վստահություն է հայտնել, որ հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը, հայտնում է РИА Новости-ն։ «Ինձ համար, թերևս, ամենակարևորն այն է, որ Հայաստանում ատոմային էներգետիկան շարունակի գոյություն ունենալ։ Եվ այսօր վարչապետի շուրթերից հնչեց, որ առաջիկա տարիներին Հայաստանի ատոմային էներգետիկան զարգանալու է։ Երկրորդը։ Մենք ցուցադրեցինք ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ մեր հայ գործընկերների և մասնագետների հետ համատեղ իրականացրած մեծ աշխատանքի գործնական արդյունքները։ Արդեն հայտնի է նախորդ տասնամյակում՝ 2016-ից մինչև 2026 թվականը, կատարված աշխատանքը։ Այժմ մենք սահուն անցել ենք շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլին՝ մինչև 2036 թվականը, որը պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի՝ մինչև 2031 թվականը և 2031-ից մինչև 2036 թվականը։ 2031 թվականի հետ կապված աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է, և նախօրեին աշխատանքային խմբի շրջանակում արձանագրեցինք արտադրական առաջադրանքի 100 տոկոսանոց կատարումը»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։ |

«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
19802:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
147Երեկ, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
219Երեկ, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
27820.10.2026, 15:19
«40 վայրկյան տևած հարցազրույցից հետո որոշվեց ՀԷՑ-ը սեփականազրկել․ որքանո՞վ է դա նպաստում ՀՀ-ում ներդրումների գրավչությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
11320.10.2026, 14:54
«Հետո չասեք՝ չեք իմացել»․ Գարեգին Միսկարյան (լուսանկար)
14220.10.2026, 13:48
