«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան
![]() «Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, հանգամանքները լիարժեք ուսումնասիրված չեն, քննություն է ընթանում․ մեղավորները մինչ օրս պատժված չեն»,- «24Նյուզ»-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով փոխգնդապետ Սամվել Սահակյանի մահվան տարելիցին այցելել էր Եռաբլուր։ «Ինձ մոտ արդեն տարակուսանք է առաջանում՝ ի՞նչն է պատճառը, որ այսքան տարի անց չեն կարողանում հանգամանքները վերջնական պարզել։ Սամվել Սահակյանի հայրը փորձել է ծանոթանալ գործի նյութերին, և ուսումնասիրելով նյութերը, հարազատներն ու իրավաբանները եկել են այն եզրակացության, որ Սամվելը թշմանու գնդակից չի զոհվել։ Սա ավելի մեծ ցավ ու տառապանք է պատճառում ծնողներին, թե ինչի՞ համար, ո՞վ է շահագրգռված եղել, ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել։ Սա պետք է լուրջ քննության առարկա դառնա»,- նշել է Դանիելյանը։ Նշենք, որ Սամվել Սահակյանը Արցախի Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատարն էր։ Հոր խոսքերով՝ որդուն հետևից են կրակել։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
