«Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ ու արագ»․ Ղալիբաֆ
![]() Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, բացի առևտրային շրջափակումից, Իրանի նկատմամբ նաև օդային շրջափակում է սահմանում։ «Սպիտակ տան ղեկավարությունը պետք է իմանա, որ Իրանի խիզախ ժողովուրդը երբեք չի նահանջի օդային և առևտրային շրջափակման պայմաններում։ Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ, դիպուկ ու արագ և նրանց կստիպի զղջալ դրա համար»,- նշվում է նրա թելեգրամյան ալիքում։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերություններն այլևս չեն կարողանա թռիչքներ իրականացնել, իսկ պատժամիջոցների պատճառով նրանց չեն մատուցվի օդանավակայանային ցամաքային սպասարկման ծառայություններ։ Դրանից հետո մի շարք երկրներ դադարեցրել են իրանական ավիաընկերությունների չվերթների ընդունումը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
