Քալիֆորնիայում սպանել են #NYT Games-ի տեխնիկական բաժնի ղեկավարին
![]() ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է The New York Times (NYT) Games-ի տեխնիկական ծառայության ղեկավար Ջոնաթան Մաքքինզին։ Սպանության կասկածանքով ձերբակալվել են նրա կնոջ ծնողները։ Այս մասին հայտնել է Fox News-ը։ Նշվում է, որ 40-ամյա աշխատակցին մահացած են հայտնաբերել մարզահամալիրի ավտոկայանատեղիում՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով։ Հնարավոր դրդապատճառի վերաբերյալ տեղեկություն դեռ չի հրապարակվել։ Հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված դատական փաստաթղթերի համաձայն՝ NYT Games-ի ղեկավարը ներգրավված է եղել մի քանի դատական գործընթացներում, այդ թվում՝ 2025 թվականի հոկտեմբերին հարուցված՝ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով։ Նույն թվականին Մաքքինզին և նրա կինը՝ Քենդիս Չժանը, միմյանց դեմ դիմումներ էին ներկայացրել՝ ընտանեկան բռնության գործով պաշտպանական որոշումներ ստանալու համար։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
