Ամերիկյան ԶԼՄ-ները հայց են ներկայացրել Թրամփի դեմ
![]() Ամերիկյան CNN և MS NOW հեռուստաալիքները, ինչպես նաև Politico թերթը, նոր հայց են ներկայացրել Կոլումբիայի դաշնային օկրուգի դատարան՝ խնդրելով արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զրկել իրենց լրագրողներին Սպիտակ տուն մուտք գործելու հնարավորությունից։ Դատական փաստաթղթի համաձայն՝ լրատվամիջոցները դատարանին խնդրում են երկարաձգել լրագրողների մուտքը թույլատրող ժամանակավոր որոշման գործողությունը, որը դատավոր Թիմ Քելլին սեպտեմբերի 24-ին սահմանել էր 14 օր ժամկետով։ Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ CNN, MS NOW և Politico լրատվամիջոցների լրագրողներին զրկում է Սպիտակ տուն մուտք գործելու թույլտվությունից՝ իր վարչակազմի վերաբերյալ, իր պնդմամբ, կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Սեպտեմբերի 19-ին նշված լրատվամիջոցների լրագրողներն ու տեխնիկական անձնակազմը զրկվել էին ԱՄՆ նախագահի նստավայր մուտք գործելու թույլտվությունից։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
