Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2026 թ.

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան

61
Այսօր, 00:00
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դառը խոստովանություն:
Արցախը թշնամին չի՛ գրավել, Արցախը հայերն են կորցրել:
Կորցրել են իրենց էգոիզմով, ամեն ինչը սեփական գրպանը, ընտանեկան ծակուծուկը, ազգակցական համայնքի ու հայրենակցական օլիգարխիկ համակարգի գրպանը լցնելու, պետություն կոչվածը թալանելու և այն ընտանեկան-ազգակցական-հայրենակցական բալագանի վերածելու անկասելի տաղանդով:
Հայությունն ի վիճակի չեղավ քաղաքացի կերտել: Նաև ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր, իր անձնական-ընտանեկան շահին ստորադասեր: Չգտնվեց մի «առաջնորդ», որ քաղաքական գաղափարը վեր դասեր անձնական-ընտանեկանից:
Եվ այսպես դեռ շարունակվելու է:
Կներեք, իմ ասելով ոչինինչ չի փոխվել և ոչինչ չի փոխվելու»:

Աղբյուրը`   Համլետ Պետրոսյան