«Ադրբեջանցի երիտասարդներին հավաքել են Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի քարոզ իրականացնելու համար». Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա լուսանկար է չորս օր առաջ Ադրբեջանի տեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է» թեմայով միջոցառումից։ Այս միջոցառումը լուսաբանվել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական ծառայության կողմից։ Իրենց հրապարակած նյութից տեղեկանում ենք, որ այս ադրբեջանցի երիտասարդներին հավաքել են Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի քարոզ իրականացնելու համար։ Ըստ նյութի՝ բանախոս «պրոֆեսորները» խոսել են այն մասին, թե իբր «Արևմտյան Ադրբեջանի տարածքի աստիճանական վերածումը Հայաստանի՝ վերջին երկու դարերի ընթացքում սրված վերաբնակեցման, վարչատարածքային փոփոխությունների և էթնիկ զտումների քաղաքականության արդյունք է: Ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանցիներին պատկանող պատմական և կրոնական հուշարձանները ոչնչացվել և վանդալիզմի են ենթարկվել հայերի կողմից․․․»։ Արվել են մեջբերումներ Ալիևի ելույթից և այս զավթողական թեմայով արված հայտարարություններից։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
