«Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու հիմնավոր պատճառներ չունի». Արփինե Հովհաննիսյան
![]() Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը թելեգրամյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ՝ ընտրություններին առնչվող զեկույցի վերաբերյալ մի քանի դիտարկում։ Կարծում եմ՝ ընդդիմությունը, մի քանի փաստական արձանագրումներից զատ, այդ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի։ Այո՛, ընդդիմության բարձրաձայնած մի շարք խնդիրներ զեկույցում ևս արձանագրված են։ Բայց եթե առանձնացնենք իսկապես էական շեշտադրումները, ես ուշադրություն կդարձնեի հետևյալին։ 1) Առաջինը՝ ԲՀԿ-ի՝ խորհրդարանում ներկայացվածություն չունենալու հարցն է։ Ընդ որում՝ այստեղ խոսքը ընտրությունների արդյունքները կեղծված համարելու մասին չէ։ Հարցը ներկայացվում է կայացված որոշումների բավարար հիմնավորվածության և արդյունավետ դատական պաշտպանության համատեքստում։ 2) Մյուսը՝ զեկույցում ընտրովի արդարադատության վերաբերյալ մտահոգություններն են՝ հատկապես հոգևորականների և հիմնականում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ու կալանավորումների համատեքստում։ Մնացածի մասով՝ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ և ղեկավար, տարբեր երկրների վերաբերյալ մոնիտորինգային քննարկումներին և զեկույցների ձևավորման գործընթացներին մասնակցելու իմ փորձից կարող եմ ասել, որ վարչական ռեսուրսի, անհավասար պայմանների, ընտրական վարչարարության թերությունների, քարոզարշավի ծախսերի թափանցիկության և նման հարցերի վերաբերյալ քննադատությունները նման զեկույցների համար բավական բնորոշ, գրեթե «պարտադիր» ուղեկցող քննադատություններ են։ Հետևաբար ես դրանք չէի գերագնահատի։ Աղբյուրը` Արփինե Հովհաննիսյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
