Երևան`   +25 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը պաշտոնական այցով առաջինը կգա Հայաստան

63
Այսօր, 17:54
ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը պաշտոնական այցով առաջինը կգա Հայաստան

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը։ Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:

Վաղը՝ սեպտեմբերի 29-ին, Ծաղկաձորում կմեկնարկի 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը։
Բացման արարողության ընթացքում հանդես կգա նաև ՖԻԴԵ-ի նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։
Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ողջ անձնակազմի հետ, որի շրջանակում կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։