Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
![]() Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Պետեր Մադյարի՝ պատգամավորական անձեռնմխելիության կասեցմանը՝ գողության վերաբերյալ գործի շրջանակում։ Նիստին ներկա բոլոր 139 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել։ Բացառություն են կազմել «Ֆիդես» և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, որոնք բոյկոտել են քվեարկությունը։ 2024 թվականի հունիսին ապագա վարչապետը Բուդապեշտի ակումբներից մեկում բանավեճի էր բռնվել այցելուներից մեկի հետ։ Եվ երբ տղամարդը քաղաքական գործչին նկարահանել էր հեռախոսով, վերջինս նրանից վերցրել էր հեռախոսը, դրել գրպանը, իսկ ավելի ուշ նետել Դանուբ գետը։ Այդ ժամանակ Մադյարը դեռ Եվրոխորհրդարանի պատգամավոր էր, սակայն իրավապահ մարմինների դիմումին ի պատասխան՝ Եվրոխորհրդարանը հրաժարվել էր նրան անձեռնմխելիությունից զրկել։ Հետագայում, երբ 2026 թվականի մայիսին նա դարձավ Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր, դատախազությունը որոշեց արդեն երկրի ներսում զրկել քաղաքական գործչին անձեռնմխելիությունից՝ հետաքննությունը վերսկսելու համար։ Ինքը՝ վարչապետը, հայտարարել է, որ դեմ չէ անձեռնմխելիությունից զրկվելուն, քանի որ իրեն անմեղ է համարում։ Նշենք, որ Մադյարը ոչ միայն զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, այլև պատգամավոր է։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
