«ԵՄ-ն Ուկրաինայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի անդամակցության համար ճանապարհային քարտեզներ է մշակում»․ #Politico
![]() Եվրոմիությունը պատրաստվում է Ուկրաինային, Մոլդովային, Մոնտենեգրոյին և Ալբանիային՝ ԵՄ-ին անդամակցելու հստակ քայլերի ծրագիր ներկայացնել։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով Եվրոհանձնաժողովի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ մշակվող «ճանապարհային քարտեզները» կհստակեցնեն, թե ինչ է ակնկալվում յուրաքանչյուր թեկնածու երկրից, ինչպես նաև պարտավորություններ կսահմանեն ԵՄ ներկայիս անդամների համար, որոնք պետք է համաձայնություն տան գործընթացի շարունակմանը։ Նշվում է, որ ԵՄ ներկայիս անդամների աջակցությունը պետք է լինի միաձայն, որպեսզի թեկնածու երկրները կարողանան անցնել անդամակցության գործընթացը։ Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ «ճանապարհային քարտեզներում» կներկայացվի առաջնահերթությունների հստակ ցանկ՝ ժամկետներ և արդյունքներ, որոնք ԵՄ-ին անդամակցելու գործընթացում առաջատար թեկնածուներին կօգնեն ավարտին հասցնել անհրաժեշտ բարեփոխումները։ «Սակայն ԵՄ-ին անդամակցությունը ժամանակ է պահանջում։ Թեկնածու երկրները պետք է իրականացնեն լայնածավալ ու երկարաժամկետ բարեփոխումներ»,- Politico-ն մեջբերում է ընդլայնման նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որին պարբերականը կարողացել է ծանոթանալ։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
