Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության

348
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ., 10:30
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության

Տոկիոյին հարակից ճապոնական Չիբա պրեֆեկտուրայի ավելի քան 4 հազար բնակիչ շարունակում է մնալ առանց էլեկտրականության՝ «Դուջուան» թայֆունի հետևանքով։ Թայֆունը սեպտեմբերի 20-ին անցել էր երկրի խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով։ Այս մասին ասվում է բնական աղետի հետևանքով պատճառված վնասի վերաբերյալ տեղական իշխանությունների հերթական պաշտոնական զեկույցի մեջ։

Զեկույցի համաձայն՝ զոհերի ճշտված ցուցակում ընդգրկված է 13 մարդ, ևս երկուսը համարվում են անհետ կորած։

Աղետի գոտում վնասվել է գրեթե 1,7 հազար շինություն։