Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.

«Հանրայինը երեկ կարող էր ցուցադրել հայրենիքը սիրելու մասին ֆիլմեր»․ Խորեն Գրիգորյան

69
Այսօր, 11:00
«Հանրայինը երեկ կարող էր ցուցադրել հայրենիքը սիրելու մասին ֆիլմեր»․ Խորեն Գրիգորյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային հեռուստաընկերությունը երեկ կարող էր ցուցադրել դժվար իրավիճակների մասին, հայրենիքը սիրելու մասին, գաղափարախոսական ֆիլմեր, օրինակ՝ «Սարոյան եղբայրները» ֆիլմը։
Կարող էր պատրաստել հաղորդում այն մասին, թե որքան կարևոր է դեռ վաղ հասակից երեխաներին սովորեցնել սիրել սեփական պետությունը և պատասխանատվություն կրել նրա ապագայի համար։
Կարող էր հրավիրել տարբեր ոլորտների մասնագետների, որոնք կխոսեին տեխնոլոգիական զարգացման և երկրի ապագայի տեսլականների մասին։
Հանրային հեռուստաընկերության երեկվա առաքելությունը պետք է լիներ մարդկանց Զարթոնքի մասին պատմելը։
Օրացույցի վրա գուցե երեկն ընդամենը հերթական օր էր, բայց մարդիկ դեռ վերապրման փուլում են։ Եվ այդ վերքի միակ բուժումը Զարթոնք ունենալու տեսլականն է՝ հավատը, որ կարող ենք վերակերտել մեր պետությունը, զարգանալ ու առաջ գնալ։
Եվ այդ տեսլականը Հանրային հեռուստաընկերությունը երեկ կարող էր ու պարտավոր էր տալ մարդկանց»։

Աղբյուրը`   Խորեն Գրիգորյան