Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.

«Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ»․ Թաթա Սիմոնյան

56
Այսօր, 08:54
«Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ»․ Թաթա Սիմոնյան

Երգիչ Թաթա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:
Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»։

Հիշեցնենք՝ երեկ՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին, Հանրայինով Թաթայի համերգն էր ցուցադրվում։

Աղբյուրը`   Թաթա Սիմոնյան