Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.

«Հիշո՞ւմ եք այս արարածին». Զառա Մարգարյան

67
Երեկ, 23:42
«Հիշո՞ւմ եք այս արարածին». Զառա Մարգարյան

Լրագրող Զառա Մարգարյանը գրել է. «Հիշո՞ւմ եք այս արարածին։
Իսկ ես չեմ կարողանում մոռանալ։ Պատերազմի ժամանակ, երբ մեզ բոլորիս արգելել էին խոսել, մարդիկ սրան էին վստահում։ Նույնիսկ մեմ կար՝ «մինչև Արծրունը չասի, չեմ հավատա, որ լույսը բացվել է»։
Իսկ ինքը ստում էր, անվերջ ստում։ Անգամ չէր խորշում մարդկանց և լրատվամիջոցների նկատմամբ ատելության արշավներ կազմակերպելուց։ Հիշո՞ւմ եք՝ մի գյումրեցի կին գրել էր իրական կորուստների մասին, ու նրան այնքան հետապնդեցին, որ էջը ջնջեց։
Կանգնում էր տեսախցիկի առաջ և տագդիգական նահանջներից խոսում, կամ Ստեփանակերտի բունկերից նկար էր դնում, թե իբր ինքը Հադրութում է։
Ինքը առաջինն էր։ Առաջին անգամ լրիվ պաշտոնական ինֆորմացիան բացարձակ սուտ էր։ Դրանից հետո եղան տասնյակ սուտ հերքումներ կամ սուտ հայտարարություններ, բայց այս արարածը առաջինն էր։
Ու ոչ մի պատասխանատվություն։
Հիմա Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ է նշանակվել։ Երիտասարդների է դաստիարակում այս պաշտոնական սուտասանը»։