«Իրանը հարստացնում է ուրանը մինչև 60%` խաղաղ նպատակներով». Արաղչի
![]() Իրանը խաղաղ նպատակներով հարստացնում է ուրանը մինչև 60%, և Թեհրանը չի խախտում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT): Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Մինչև 60% հարստացումն անօրինական չէ և մնում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և մեր խաղաղ միջուկային ծրագրի շրջանակներում»,- ասել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ Իրանն այս մակարդակով հարստացված ուրանն օգտագործում է բժշկական և այլ խաղաղ նպատակներով: Նա հավելել է, որ Թեհրանն առաջարկել է 2025 և 2026 թվականներին կնքել համաձայնագիր իր 60% հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ։ Արտգործնախարարը նաև հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ շարունակել բանակցություններն իր միջուկային ծրագրի շուրջ, եթե կա «բարի կամք և խաղաղության իրական ցանկություն»: Նրա խոսքով՝ Թեհրանը ներկայում մտադիր է կենտրոնանալ վստահության ամրապնդման միջոցառումների վրա, այդ թվում՝ սառեցված իրանական ակտիվների ապաշրջափակման վրա։ Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարեց, որ Վաշինգթոնը պատրաստ է Իրանին մատակարարել միջուկային վառելիք, եթե Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման իր ծրագրից: «Մենք կարող ենք [միջուկային] վառելիք [Իրանին] մատակարարել արտասահմանից», - ասել է Ռայթը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
