Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.

««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանը դժվար է պատկերացնել». Ռոբերտ Բարսեղյան

64
Այսօր, 02:06
««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանը դժվար է պատկերացնել». Ռոբերտ Բարսեղյան

Օգտատեր Ռոբերտ Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանն, անկեղծ ասած, արդեն դժվար է պատկերացնել։ Այսօր՝ այս օրով, հանրության հարկերի հաշվին գործող հեռուստաընկերությունը որոշել է եթերում ցուցադրել Թաթայի համերգը։
Խոսքը պարզապես հեռուստատեսային ծրագրի ընտրության մասին չէ։ Խոսքը հանրային հեռարձակողի վերաբերմունքի մասին է իր հանրության, նրա հիշողության և զգացմունքների նկատմամբ։
Երբ հեռուստաընկերությունը պահվում է հենց այդ հանրության վճարած հարկերով, առնվազն ակնկալվում է որոշակի պատասխանատվություն՝ հասկանալու համար, թե ինչ օր է այսօր և ինչ բովանդակություն է տեղին այդ օրը»։

Աղբյուրը`   Ռոբերտ Բարսեղյան